Ալեն Սիմոնյանը մեկնում է ՌԴ

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի ապրիլի 16-19-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում են՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն ու պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Ալեն Սիմոնյանի աշխատակազմից նրա հետ կմեկնի նաև իր խորհրդական Աշխեն Հայրապետյանը: