Մինչ օրս 156 գերի է վերադարձվել Հայաստան, իսկ քանի՞ գերի կա թշնամի երկրի բանտերում

Մինչ օրս 156 գերի է վերադարձվել Հայաստան, իսկ քանի՞ գերի կա թշնամի երկրի բանտերում

Ունենք 156 գերիներ, որոնք հայրենադարձվել են, բայց և կան մեծաթիվ գերիներ, որոնք դեռևս պահվում են Ադրբեջանում։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Ըստ Սահակյանի՝ այժմ ունենք շուրջ ութ տասնյակ գերիներ, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից, և այս ընթացքում ենթարկվել են բռնի անհետացման։

«Մինչև սեպտեմբերի 13-ի պատերազմը, Ադրբեջանում պահվող գերիների թիվը պաշտոնապես 33 է, իսկ հետպատերազմյան շրջանում ունենք շուրջ 20 նոր գերեվարման դեպքեր»,- ներկայացրեց նա։

Սիրանուշ Սահակյանը տեղեկացրեց, որ իրենք անհատական գանգատների հիմքով են աշխատանքներ տանում, բայց, միևնույն ժամանակ, կա միջպետական գործընթաց Եվրոպական դատարանում։

«Գերիների հարցով իրավական ջանքերը բավականին ինտենսիվ են եղել, որոշ դեպքերում նաև աննախադեպ»,- նկատեց նա։

Սահակյանը նշեց նաև, որ գերիները պահվում են որպես պատանդներ՝ Հայաստանի նկատմամբ ճնշումներ իրականացնելու համար։

Նարե Գնունի