Անկարան ակնկալում է Պուտինի այցը. աղբյուր

Թուրքիան ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ չկան, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել որ սպասում են իր այցին, ավելի վաղ հայտնել էր Թուրքիա այցելած Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք, որ սպասում ենք հարգարժան Վլադիմիր Պուտինին»,- ասել է գործակալության աղբյուրը։
Այն հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ ՌԴ ղեկավարի այցը Թուրքիա, աղբյուրը նշել է, որ «կոնկրետ ժամկետներ չկան»։