Ի՞նչ վիճակ է «Վերին Լարս» անցակետում․ նոր մանրամասներ

Արխիվային լուսանկար
«Վերին Լարս» անցակետը փակ է բեռնատարների համար։ Այս մասին MediaHub-ին հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Նշենք, որ երեկ անցակետը փակ էր նաև մարդատար մեքենաների համար:
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։ Այս պահի դրությամբ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար»,- նշեց Հակոբյանը:
Մարիաննա Արամյան