Սալմա Հայեքն Անջելինա Ջոլիին լավագույն ռեժիսոր է անվանել

Սալմա Հայեքը հարցազրույց է տվել People-ին, որի ընթացքում բարձր է գնահատել Անջելինա Ջոլիի ռեժիսորական ունակությունները․ դերասանուհիներն այժմ աշխատում են «Առանց արյան» նոր ֆիլմի վրա։
Դերասանուհին Ջոլիին համեմատել է այլ հայտնի ռեժիսորների հետ, որոնց հետ ինքը համագործակցել է՝ Օլիվեր Սթոուն, Սթիվեն Սոդերբերգ, Ռիդլի Սքոթ եւ Ռոբերտ Ռոդրիգես։ «Նա հավանաբար լավագույն ռեժիսորն է, ում հետ երբեւէ աշխատել եմ: Ես միշտ սիրել եմ նրան որպես ռեժիսոր, բայց կարծում եմ, որ սա կարող է լինել նրա լավագույն աշխատանքը կամ լավագույններից մեկը»,- ասել է դերասանուհին՝ նկատի ունենալով նոր ֆիլմը։
«Առանց արյան» դրաման, որը հիմնված է իտալացի գրող Ալեսանդրո Բարիկոյի համանուն վեպի հիման վրա, կդառնա Ջոլիի վեցերորդ ռեժիսորական նախագիծը։ Ժապավենը պատմում է Նինա անունով աղջկա մասին, որը հոգեբանական ծանր տրավմա է ապրել․ անհայտ անձը մտել է տուն ու սպանել հորն ու եղբորը քաղաքացիական պատերազմի ավարտին՝ խնայելով միայն նրան։ Ըստ սյուժեի՝ տասնամյակներ անց նա նորից հանդիպում է մարդասպանին։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Սալմա Հայեքը եւ Դեմիան Բիչիրը։ Նկարահանումներն արդեն մեկնարկել են Իտալիայի հարավում եւ Հռոմում։
Աղբյուրը՝ RBC