Իրանը նշել է ԱՄՆ հյուպատոսությանը հրթիռային հարվածներ հասցնելու պատճառը

Իրաքի Էրբիլ քաղաքում Իրանի հրթիռային հարվածի թիրախ են հանդիսացել «իսրայելական գաղտնի բազաները», հաղորդում է Reuters-ը՝ Իրանի պետական հեռուստատեսության թղթակցին հղումով։
Քաղաքի հրետակոծությունը, որտեղ գտնվում է ամերիկյան դեսպանատունը, տեղի է ունեցել մարտի 13-ի գիշերը։
Իրաքում տեղակայված Իրանի պետական հեռուստատեսության թղթակիցը հաղորդել է, որ հրթիռներն ուղղված են եղել «իսրայելական գաղտնի բազաներին», ասվում է հաղորդագրության մեջ:
AP-ի փոխանցմամբ, Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության մոտ պայթյուններ են գրանցվել կեսգիշերից հետո։ Ընդհանուր առմամբ քաղաքի վրա արձակվել է 20 հրթիռ, ամերիկացի աշխատակիցների ու զինվորականների շրջանում տուժածներ չկան։