Նիկոլ Փաշինյանը վաղը կպատասխանի լրագրողների հարցերին

Նիկոլ Փաշինյանը վաղը կպատասխանի լրագրողների հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը ասուլիս կհրավիրի:

Ինչպես նախորդ ասուլիսի դեպքում, այս անգամ ևս լրագրողները հնարավորություն կունենան անձամբ հարցեր հղել Կառավարության ղեկավարին:

Նախորդ ասուլիսի համեմատ, այս անգամ ավելի շատ լրատվամիջոցներ են հրավիրվել:

Հիշեցնենք, որ նախորդ իր ասուլիսին վարչապետը խտրական վերաբերմունք ցուցաբերելով ՀՀ մի շարք լրատվականների, այդ թվում նաև MediaHub-ի նկատմամբ, լուսաբանման հրավեր չէր ուղարկել։

MediaHub-ը ՀՀ-ում միակ լրատվամիջոցն էր, որ չլուսաբանեց ասուլիսը։