Քաղաքական պատվեր է իշխանությունների հրամանով․ Բադալյանը՝ իր քրգործի մասին
Բոլորս էլ լավ գիտենք, որ սա քաղաքական հետապնդում է։ Ոչ մի ապացույց, ոչ մի իրավական հիմք այս գործում չկա։ Քաղաքական պատվեր է, որ իրականացվում է իշխանությունների կողմից․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց բլոգեր Միկա Բադալյանը՝ խոսելով իր նկատպամբ հարուցված քրեական գործից։
Նշենք, որ այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդահանուր իրավասության դատարանում տեղի էր ունենալու Բադալյանի գործով դատական նիստը, որը հետաձգվեց՝ թարգմանչի բացակայության պատճառով։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Բադալյանին մեղադրում է՝ ահաբեկչության մասին կեղծ տեղեկություններ հայտնելու մեջ։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ 2022թ․-ին իր տելեգրամյան էջում տվել է առերեւույթ սուտ հաղորդում՝ չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ։ Այս հիմքով անցած տարվա մայիսին Բադալյանը կալանավորվեց, ապա 6 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Բադալյանի փաստաբան Էրիկ Ալեքսյանյանը MediaHub-ի հետ զրույցում պնդեց, որ քրեական գործի հարուցման որոշումն ապօրինի է, փաստաբանը կասկած չունի՝ Բադալյանն արդարացվելու է, քանի որ, ըստ նրա, մեղադրանքն իր մեջ իրավական որևէ հենք չի պարունակում։
Մանրամասն՝ տեսանյութում: