Պետդուման զգուշացրել է Հայաստանին ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու հետևանքների առնչությամբ

ՌԴ Պետդուման անդրադարձել է Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու հետևանքներին։
Ըստ պետդումայի՝ Երևանը «լուրջ սխալ է թույլ տվել»։
Այդ մասին «Говорит Москва» ռ/կ-ին ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան․ «Մենք, բնականաբար, բացասաբար կարձագանքենք։ Եվ Հայաստանի դիրքորոշումը մեզ շատ է վրդովեցնում։ Ցավոք, հասկանում ենք, որ դա լուրջ սխալ է, և այն կունենա որոշակի քաղաքական հետևանքներ»,- նշել է նա։
Պատգամավորի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Հայաստանի շանսերը փոքր են։ Նրա կարծիքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր նպատակը Ռուսաստանի սահմաններին կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելն է․ «Հայաստանի այսօրվա ղեկավարությունը ենթարկվում է այդ սադրանքներին»։
Հիշեցնենք, ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ պլանավորվում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժությունների։