ՔՊ-ական «մարշալ» Հովիկ Աղազարյանը ձեռնոց է նետում Ալիևին

ՔՊ-ական «մարշալ» Հովիկ Աղազարյանը ձեռնոց է նետում Ալիևին

Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունները վառ են պահում պատերազմի կրակը և փորձում են իրավիճակ ստեղծել իրենց հարմար նպաստավոր պահին վերսկսելու պատերազմը: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը:

ՔՊ-ական «մարշալ» Հովիկ Աղազարյանը՝ ՀՀ քաղաքացիներին իր հայտարարություններով զվարճացնելուն զուգահեռ որոշել է զբաղվել ռազմաքաղաքական վերլուծություններով: Աղազարյանին ՔՊ-ն պետք է ազատ ժամանակ տրամադրի՝ վարձատրվող արձակուրդ ուղարկի, որպեսզի նա «մշակի» Շուշիի ազատագրման, իսկ միգուցե անգամ Բաքվի գրավման ռազմավարությունը:
 
Աղազարյանի «շեֆ» Փաշինյանը խոսում է Բաքվի հետ «խաղաղության դարաշրջան» հաստատելու մասին՝ շուտով ՔՊ-ն կարող է անգամ Fly Armenia-ի միջոցով Երևան-Բաքու չարտերային առաջին թռիչքով մեկնել Ադրբեջան, իսկ Աղազարյանը «ենթադրում» է, որ Ալիևը կարող է ցանկացած պահի նոր պատերազմ սկսել: Կամ Աղազարյանը չի լսում Փաշինյանի հայտարարությունները կամ Աղազարյանը որոշել է միայնակ ձեռնոց նետել անձամբ Ալիևին:

Իրականում ՔՊ-ի օրոք ՀՀ-ն ու Արցախն ամեն օր կրելու են տարածքային, մարդկային կորուստներ, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերը Հարավային Կովկասում միայն ամրապնդվելու են:

Աղազարյանը ՔՊ-ական կադրային աղետալի քաղաքականության խորհրդանիշն է՝ ՀՀ քաղաքացիների համար Աղազարյանի «մտքի գոհարները» պետք է լինեն «լակմուսի թուղթ»՝ ՔՊ-ականների ինտելեկտուալ ներուժը գնահատելու համար:

Վահրամ Բագրատյան