Բասմանի դատարանը կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով ևս 3 անձի՝ հոր և 2 որդիների (տեսանյութեր)

Բասմանի դատարանը կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով ևս 3 անձի՝ հոր և 2 որդիների (տեսանյութեր)

Բասմանի դատարանը երկու ամսով կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով ևս 3 անձի՝ հոր և 2 որդիների։ Ամինչոն Իսլոմովը, ինչպես և եղբայրն ու հայրը՝ Դիլովարն ու Իսրոյիլը, մեղադրվում են ահաբեկչությանն օժանդակելու հոդվածով։ Նշենք՝ քննիչները դեռ չեն բացահայտել, թե ինչպես են նրանք մասնակցել ահաբեկչության կազմակերպմանը։

Տարեսկզբին ահաբեկչության անմիջական հեղինակներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Իսլոմովների ընտանիքի տղամարդկանց ներգրավել է ահաբեկչությունն իրականացրած կազմակերպված խմբում, պարզաբանել է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Բոլոր կալանավորվածները  բնիկ Դուշանբեի բնակիչներ են և, ըստ նախնական տեղեկությունների, կապված են ահաբեկիչների կողմից օգտագործվող մեքենայի հետ։

Տեսանյութերն՝ այստեղ