Ի՞նչ է նվերն ըստ ՔՊ-ի
Ի՞նչ է նվերը. ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ԱԺ ամբիոնից փորձեց պարզաբանել՝ պատասխանելով նույն խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին.
«Նվեր հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում՝ ներված պահանջը անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները՝ կանխիկ, անկանխիկ կամ որևէ այլ ձևով արտահայտված, կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն և որը տրամադրվում է պայմանավորված անձի, այդ թվում նաև փոխկապակցված անձի պաշտոն զբաղեցնելու հանգամանքով»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ նվեր հասկացությունը բավականին ընդլայնել են, օրինակ՝ ներառելով կրիպտոարժույթի հետ կապված հանգամանքը և պայմանավորումը փոխկապակցված անձի հետ:
«Սա միտված է նրան, որ մենք կարողանանք պրակտիկայում նվերները, որոնք պոտենցյալ առումով կարող են ենթադրել կոռուպցիոն տարբեր դրսևորումներ կամ հասցնել շահերի բախման, կարողանանք այդ դեպքերը ևս գույքագրել և բացահայտել»,- ամփոփեց Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում