Անօդաչուներով հարձակում է եղել Մոսկվայի վրա. մանրամասներ (տեսանյութ)

Անօդաչուներով հարձակում է եղել Մոսկվայի վրա. մանրամասներ (տեսանյութ)

«Առավոտյան Կիևի ռեժիմը փորձել է անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնել Մոսկվայի շրջանի օբյեկտների վրա։

Անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության միջոցով։
Զոհեր և ավերածություններ չկան»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Հարձակման մասին ավելի վաղ գրել էր նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Գիշերը հակառակորդը փորձ է արել հարձակվել՝ անօդաչու թռչող սարքերով, որը խոցվել է ՊՆ ուժերի կողմից, վնասներ և զոհեր չկան». հայտնել է քաղաքապետը։

Որոշ աղբյուրների փոխանցմամբ գիշերային հարձակումից հետո Շախտերսկի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։

Տեսանյութերը՝ այստեղ