ՀՀ֊ն կվավերացնի Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին ԵՀ կանոնադրությունը

ՀՀ֊ն կվավերացնի Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին ԵՀ կանոնադրությունը

Պապոյանն առաջարկում է վավերացնել Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը։

Կառավարության վաղվա նիստի օրակարգում մի հույժ կարևոր նախագիծ է ընդգրկված, որը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա առաջարկում է վավերացնել 1953 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատված Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը։

Հանձնաժողովի ծրագրի առաջնային նպատակն է հակազդել դաբաղ և կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների (FAST) սպառնալիքներին, որոնք տարածաշրջանային առումով մեծ տնտեսական վտանգ են ներկայացնում երկրի համար և արդյունքում կարող են հանգեցնել մի շարք տնտեսական սահմանափակումների և խոչընդոտների։

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ երկիր պարտավորվում է տարեկան վճարել վարչական բյուջեի իր մասնաբաժինը համաձայն անդամավճարների սանդղակի 4801 ԱՄՆ դոլլար: