Արա Աբրահամյանին օդանավակայանից ազատ են արձակել առանց որևէ բացատրության

Արա Աբրահամյանին «Զվարթնոց» օդանավակայանից ազատ են արձակել առանց որևէ բացատրության, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը։
5 ժամից ավելի պահելուց հետո թույլ են տվել մուտք գործել Հայաստան։
Ավելի վաղ Past.am-ը գրել էր, Երևան է ժամանել Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, սակայն օդանավակայանում արգելել են նրա մուտքը Հայաստան: