Խմելու շորերը հագեք, մի հատ էլ երգ ունեմ, այսօր ընտրություններից հետո կհրապարակեմ․ Ուրցաձորի համայնքապետ

Խմելու շորերը հագեք, մի հատ էլ երգ ունեմ, այսօր ընտրություններից հետո կհրապարակեմ․ Ուրցաձորի համայնքապետ

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով, և Ուրցաձոր համայնքում կրկին առաջադրվել է համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, ով 2016–ից համայնքի ղեկավարն էր, իշխանափոխությունից հետո հրաժարական տվեց և 2019–ին կրկին հաղթեց ընտրություններում։

Այսօր լրագրողների հետ զրույցում, Անդրեասյանն ասաց, որ համայնքում մեկ միջադեպ է գրանցվել, մնացածը ընթանում է նորմալ հունով․«Որտեղ Գարիկ Սարգսյանն է, այնտեղ միջադեպերն անխուսափելի են։ Վեդիում ընտրություններով ՀՀ-ում իշխանափոխության մեկնարկն է տրվելու։ Մեկ անգամ ասել եմ, էլի ասեմ՝ սրանք մեկ նպատակ ունեն անձրևաորդի նման գալարվել աթոռներին, սա է սրանց նպատակը, իսկ մեր նպատակն՝ համայնքը ոտքի կանգնեցնելը, մենք դրա համար բավական փորձառու մասնագետմեր ունենք»,-ասաց Անդրեասյանը։