Անելու եմ ամեն բան, որ ՊՊԾ պետի հանդեպ քրեական հետապնդում իրականացվի. Թովմասյան

Անելու եմ ամեն բան, որ ՊՊԾ պետի հանդեպ քրեական հետապնդում իրականացվի. Թովմասյան

Գլխավոր դատախազին գրություն եմ ուղարկել, որպեսզի քրգործ հարուցվի, ինչպես լրագրողների նկատմամաբ տեղի ունեցած բռնարար արարքների, այնպես էլ պատգամավորների և ընդհանրապես քաղաքացիների նկատմամաբ ոչ համաչափ ուժի կիրառման դեպքերով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Այսօր Հայաստանում տեղի է ուենում պատմական գործընթաց։ Գիտեք՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ միջազգային տարբեր հարթակներում ՀՀ-ի թիվ մեկ բռենդը՝ ժողովրդավարությոնն է։ Վստահ ասում եմ, որ ՀՀ ժողովրդավարությունն այսօր հանձնում է կարևոր քննություն, և այդ քննությունները դեռ դրական գնահատակի չեն արժանանում»,- ասաց Թովմասյանն հավելեով, որ մենք չենք կարող խոսել ժողովրդավարական բարքերի մասին, որտեղ լրագրողներ են ծեծվում։

«Որոնք իրենց մասնագիտական գործունեությունը կատարելիս, բռնության են ենթարկվում, ինչպես ոստիկանների, այնպես էլ պաշտոնյաների կողմից, խոսքս նաև ՊՊԾ պետի մասին է, որի նկատմամբ քրգործ հարուցելու հիմքով ևս դիմել եմ գլխավոր դատախազություն և շարունակ՝ հետևողական գրություններով պահանջում եմ, թե ինչ է արվել այդ գործով։ Հույս ունեմ, որ այդքան ակնհայտ երևացող կադրերից հետո հնարավոր չի լինի քրգործ չհարուցել և պետք է լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչնդոտող ցանկացած ոք՝ անկախ իր կարգավիճակից, արժանանա պատժի»,- ասաց Թովմասյանը։

Հարցին՝ արդյոք դատախազությունից իր գրությանն արձագանքել են, Թովմասյանն նշեց․

«Բոլոր գրությունների արդյունքները ես ստանում եմ, որոնք մեծամասամբ ուղարկում եմ հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի քրեական վարույթ հարուցվի և իմ ուղարկած դիմումների գրեթե մեծամասնության հիմքով հարուցվել է քրգործեր ոստիկանների նկատմամաբ, հիմա հետևողականություն եմ ցուվաբերում կոնկրետ Սարգիս Հովհաննիսյանի նկատմամաբ, քանի որ շատ ակնհայտ էին լրագրողի և օպերատորի նկատմամաբ բռնության դեպքը։ Դատախազությունից ստացել եմ պատասխան, որ գրությունս ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի ուսումնասիրվի և քրեաիրավական բնույթի գնահատական տրվի արդեն։ Պիտի շարունակեմ դիմումներիս տեղատարափը, մինչև հասնեմ քրեական գործի, քանի որ հակակոռուպցիոն կոմիտեն ուներ 10 օր ժամանակ ՝ որոշելու հարուցո՞ւմ է քրգործ, թե մերժում է։ Անցել է վաղուց այդ 10 օրը, պիտի նրանք պատասխանեն այդ 10 օրվա ընթացքում ինչ են արել, գուցե երկարացրել են այդ ժամկետը, ես սպասում եմ այդ պատասխանին»։