ՆԱՍԱ-ն սկսել է Europa Clipper-ի հավաքումը

ՆԱՍԱ-ն սկսել է Europa Clipper ավտոմատ միջմոլորակային տիեզերակայանի (AMS) հավաքումը, որը նախատեսված է 2024թ․ հոկտեմբերին դեպի Եվրոպա՝ Յուպիտերի բնական արբանյակներից մեկը արձակելու համար, գրում է Ռեակտիվ շարժման լաբորատորիան, տեղեկացնում է LentaRu-ն։
Տիեզերանավի հավաքումը կատարում է ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչ լաբորատորիան, որը Կալիֆոռնիայում է գտնվում: Առաքելության համար սարքավորումների մեծ մասը գալիս է ԱՄՆ-ից եւ Եվրոպայից: Համակարգերի մեծ մասի մոնտաժը նախատեսվում է ավարտել 2022թ․ վերջին։ «Երբ ՆԱՍԱ-ի Europa Clipper-ն ամբողջությամբ հավաքվի, այնքան մեծ կլինի, որքան արեւային էներգիայով աշխատող ամենագնացը, եւ այնքան երկար, որքան բասկետբոլի դաշտը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Europa Clipper-ը կպտտվի Յուպիտերի շուրջը եւ մի քանի մոտիկ թռիչքներ կկատարի Եվրոպայի կողքով, որի ներսում, ինչպես համարվում է, հեղուկ ջրով իրական օվկիանոս կա: Տիեզերանավը տվյալներ կհավաքի յուպիտերյան լուսնի մթնոլորտի, մակերեսի եւ ընդերքի մասին, որի ներսում հնարավոր է կյանքի գոյությունը։
Europa Clipper-ը 2024թ․ հոկտեմբերին դեպի Եվրոպա կարձակվի՝ Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից՝ Falcon Heavy հրթիռի միջոցով: AMS-ը Յուպիտեր պետք է հասնի 2030թ․ թվականի ապրիլին։