Դատարանը Ասանժին թույլ է տվել վիճարկել ԱՄՆ արտահանձնելու որոշումը․ նրան 175 տարվա ազատազրկում է սպառնում

Դատարանը Ասանժին թույլ է տվել վիճարկել ԱՄՆ արտահանձնելու որոշումը․ նրան 175 տարվա ազատազրկում է սպառնում

Լոնդոնի Գերագույն դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին թույլ է տվել վիճարկել իրեն Միացյալ Նահանգներին արտահանձնելու որոշումը, գրել է Reuters-ը։

Դատարանը որոշել է, որ կշարունակի դիտարկել Ասանժի բողոքը, եթե Միացյալ Նահանգները «բավարար երաշխիքներ» չտրամադրի, որ նա կկարողանա հիմնվել Միացյալ Նահանգների Սահմանադրության առաջին փոփոխության վրա, մասնավորապես՝ արգելելով խոսքի ազատության խախտումը:

Բացի այդ, ԱՄՆ-ը պետք է պարզաբանի, թե արդյոք Ասանժը կարող է մահապատժի դատապարտվել։

2012 թվականի հունիսից Ջուլիան Ասանժը ապրել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում։ 2019 թվականի ապրիլին Էկվադորը չեղարկել էր նրա դիվանագիտական ​​ապաստանը։ Դրանից հետո WikiLeaks-ի հիմնադիրը բերման էր ենթարկվել բրիտանական ոստիկանության կողմից։ 2022 թվականի հունիսին Մեծ Բրիտանիան հավանություն էր տվել նրա արտահանձնմանը ԱՄՆ, որտեղ նա մեղադրվում է գաղտնի ռազմական փաստաթղթերի և դիվանագիտական ​​հեռագրերի հրապարակման, համակարգչային հանցագործությունների համար։ Ասանժը բողոքարկել է որոշումը։

2023 թվականի մարտին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը Ջուլիան Ասանժին մերժել էր արտահանձնելու որոշումը բողոքարկելու հնարավորությունը։ Սեպտեմբերին ֆրանսիական դատարանը մերժել էր Ասանժի՝ Ֆրանսիայում քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքը։ 

Ասանժին175 տարվա ազատազրկում է սպառնում։