Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 25-ին ժամը 11:20-17:00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Տարոն-2, Տարոն-2 Վերածննդի, Տարոն-2, Քշհ-11, Քշհ-3, Քշհ-4, Քշհ-7, Տարոն-3, Տարոն-3 Քոթեջային Թ., Տարոն-3, 6 Թաղ., Տարոն-3, Առդա Թ., Տարոն-3, Տաշիրի Խճ., Տարոն-3, Քշհ-11, Քշհ-7 հասցեների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 25-ին ժամը 11:20-17:00-ն կդադարեցվի Ագարակ քաղաքի Լեռնագործների, Ալավերդյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: