Այսօր կմեկնարկեն հայ-ամերիկյան զորավարժությունները

Այսօր կմեկնարկեն հայ-ամերիկյան զորավարժությունները

Այսօրվանից՝ սեպտեմբերի 11-20-ը, Հայաստանում անցկացվելու է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023»  հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Զորավարժությունը կանցկացվի Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և Պաշտպանության նախարարության N ուսումնական կենտրոնում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։ Այն ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։