«Ռոմա»-ն ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Բոլոնիա»-ի հետ

«Ռոմա»-ն ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Բոլոնիա»-ի հետ

 Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Բոլոնիա»-ին:

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած հանդիպման թե առաջին և թե երկրորդ կեսերում այդպես էլ դարպասի գրավում չի արձանագրվել: «Ռոմա»-«Բոլոնիա»` 0:0:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 59 միավոր: Առաջին տեղում «Միլան»-ն է 77 միավորով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին` նախորդ հանդիպմանը ստացած վնասվածքի պատճառով: