Իսրայելը միջնորդ կլինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև

Իսրայելը միջնորդ կլինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև

Իսրայելը հանդես կգա որպես միջնորդ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան կասեցնելու համար: Այս մասին երկուշաբթի՝ մարտի 14-ին, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:

«Իսրայելը ստանձնել է խաղաղության որոնման և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան դադարեցնելու դժվարին, բայց վեհ առաքելությունը: Մենք նաև ինտենսիվ երկխոսություն ենք վարում Իսրայելի հետ հումանիտար բաղադրիչին նրա մասնակցության վերաբերյալ»,- գրել է Երմակը։