Էդուարդ Աղաջանյանն «Յաշմային» ոչնչացնելու է իր DJ-ական «տաղանդով»

Էդուարդ Աղաջանյանն «Յաշմային» ոչնչացնելու է իր DJ-ական «տաղանդով»

Նոր հարձակման վտանգը պահպանվում է: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը:

2018թ.-ից սկսած հայ ժողովրդի և ՀՀ-ի ու Արցախի համար աղետ, զրկանքներ, կորուստներ բերող ՔՊ-ական թիմի անդամը, պատահականության սկզբունքով մինչև ԱԺ-ում հայտնվելը հանրությանը հայտնի DJ Էդոն, խոսում է ՀՀ-ի անվտանգությունից: Սա այն աղետի գագաթնակետն է, որն իր հետ Փաշինյանն ու թիմը բերեցին արցախցիների, ՀՀ քաղաքացիների ընտանիքներ՝ զրո քաղաքական փորձով, ռազմական զրո գիտելիքով մարդիկ հայտնվել  կամ բերվել են իշխանության, ինչի արդյունքում ամեն մարզում նոր Եռաբլուրներ են գոյանում:

Ի՞նչ է անելու DJ Էդոն, եթե ադրբեջանական զորքերը, նրանց հատուկ նշանակության զորքերը՝ «Յաշման», հարձակվեն, ինչպես վերջերս հարձակում տեղի ունեցավ սահմանների ողջ երկայնքով, դանդաղ երաժշտությամբ կամ երաժշական միքսերով շեղելո՞ւ է հարվածների ուղղությունն իր կողմ:
 ՀՀ քաղաքացիները պետք է օր առաջ ձերբազատվեն միայն սեփական բարեկեցությունն ապահովող ու վստահաբար արդեն արտերկրներում տներ, հարստություններ կուտակած ՔՊ-ական թիմից կամ խմբակից:

Վահրամ Բագրատյան