Կարմիր բերետավոր «Յաշման» ատամներով պաշտպանելու է Փաշինյանին

Կարմիր բերետավոր «Յաշման» ատամներով պաշտպանելու է Փաշինյանին

«Եռաբլուր» Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ կարմիրբերետավորները քաշքշելով բերման ենթարկեցին զոհվածների ծնողներին:

Ադրբեջանական մամուլը ծաղրում է և գտնվում է ցնծության մեջ, քանի որ ՔՊ-ականների հրամանով, հանուն Փաշինյանի անվտանգության, կարմիր բերետավորները, որոնց անգամ չի կարելի կոչել ոստիկաններ, «Յաշմային» հատուկ գործելաոճով գետնին տապալելով, ձեռքերից և ոտքերից քաշելով բերման են ենթարկում զոհվածների ծնողներին՝ քարշ տալով տարեց կանանց: Այդ տեսարանները ոչ թե 1915թ.-ի Դեր Զորի անապատների, Սումգայիթի կամ Բաքվի, այլ Երևանի՝ Եռաբլուր պանթենում արձանագրած տեսարաններ են՝ ՔՊ-ականների «ժողովրդավարության բաստիոնի» արտացոլանքը:

Հայ զինվորները զոհվել են նաև կարմիր բերետավորների ընտանիքները պաշտպանելով, իսկ նրանք այսօր բիրտ ուժ են կիրառում զոհվածների ծնողների նկատմամբ: Փաշինյանի իշխանության պահպանման համար պարգևավճարներով սնվող ոստիկանությունը (չմոռանանք, որ ոստիկանության պետը Փաշինյանի մերձավորն է), պատրաստ են անել ամեն ինչ և անցնել ցանկացած «կարմիր գիծ», «պղծել» հանուն ՔՊ-ի:

Եռաբլուրում տեղի ունեցած խայտառակությունը խոսում է այն մասին, որ ՔՊ-ականները չունեն որևէ «կարմիր գիծ»՝ իշխանության պահպանման համար նրանք քարշ են տալու, գետնին են տապալելու զոհվածների ծնողներին, հաշվանդամ զինվորներին, ընդդիմությանը, ցանկացածին, միայն ոչ թուրք-ադրբեջանական զորքերին կամ Էրդողանին ու Ալիևին:

Սա պետք է տեսնեն այն քաղաքացիները, ովքեր քվեարկել են Փաշինյանի օգտին, իսկ այսօր փախչում են իրենց սահմանամերձ գյուղերից և քաղաքներից, քանի որ Փաշինյանի «խաղաղության» դարաշրջանում հրետակոծվում են Վարդենիսը, Ջերմուկը, Գորիսը և այլ բնակավայրեր:

Վահրամ Բագրատյան