Վեդիում պարզ ընտրական պրոցես է եղել․ Գնել Սանոսյան (տեսանյութ)

2018 թվականից ի վեր Հայաստանում որևէ ընտրություն չի կեղծվել։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ Վեդիում էլ անցկացված ընտրությունները ազատ են եղել։
Դիտարկմանը, որ պաշտպանության նախարարն էլ էր մասնակցում քարոզարշավին, երբ սահմանին լարված վիճակ էր, Գնել Սանոսյանն արձագանքեց՝ ասելով, որ նախարարի այցից հետո է լարվել վիճակը։
«Նա էլ քաղաքական թիմի անդամ է, և կարող է իր քաղաքական գործընկերներին աջակցել»,- ասաց նա։