Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը՝ վաղը

ԱԺ խորհուրդը վաղն արտահերթ նիստ կգումարի՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու համար։ Նիստը նշանակված է 18.30-ին։ ԱԺ կայքում արդեն հրապարակվել է նախագիծը։
Նշենք, որ նախագիծը վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորի. «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանն ու այդ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն այդ ցանկում չկան։