ՌԴ ՊՆ-ն 946 տոննա մարդասիրական բեռ է հասցրել Ուկրաինա և Դոնբաս

 ՌԴ ՊՆ-ն 946 տոննա մարդասիրական բեռ է հասցրել Ուկրաինա և Դոնբաս

Ուկրաինա է առաքվել 946 տոննա մարդասիրական բեռ, հայտնել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

«Ուկրաինա է ուղարկվել  946 տոննա մարդասիրական բեռ, 132 մարդասիրական ակցիա է իրականացվել Զապորոժիեի, Կիևի, Խարկովի, Խերսոնի և Չեռնիգովի շրջանների բնակավայրերում, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, այդ թվում՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 22 մարդասիրական ակցիայի շրջանակում  ազատագրված շրջանների խաղաղ բնակչությանը փոխանցվել է 64 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղամիջոցներ և սննդամթերք»,- ասել է Միզինցևը։

Նրա խոսքով, Խարկովի և Խերսոնի մարզերում, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում ծրագրված է  33 մարդասիրական ակցիան, որոնց ընթացքում խաղաղ բնակչությանը փոխանցվում է 481 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղամիջոցներ և սնունդ։