Ալժիրի նախագահն արգելել է սննդամթերքի արտահանումը

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունն արգելել է սննդամթերքի արտահանումը, որոնք երկիրը ներկրում է, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Ալժիրի պետական լրատվական գործակալությանը։
Արգելված ապրանքների թվում են շաքարը, կարագը, մակարոնեղենը, սպիտակաձավարը եւ ցորենի ածանցյալները։
Գործակալության աղբյուրի խոսքով՝ նախագահը տնտեսական դիվերսիա է անվանել ապրանքների վաճառքը, որոնք երկիրը չի արտադրում տեղում։ Տեբունը հայտարարությունը հիմնական սննդամթերքի առկայության մասին առեւտրի եւ գյուղատնտեսության նախարարների զեկույցներից հետո է արել:
Տեղական լրատվամիջոցները զգուշացնում են սննդամթերքի գների բարձրացման մասին։
Ալժիրը սննդամթերքի մեծ մասը ներմուծում է: