Բաքվի դեսպանները
Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է, որի ղեկավարած խմբակցությունը հերթական անգամ սպասարկեց Բաքվի օրակարգը:
ՔՊ-ն տապալեց
ԱԺ–ն երեկ չի ընդունել հայ ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստը, քանի որ ՔՊ–ն քվեարկությանը չի մասնակցել։
Կոնջորյանի «ֆենոմենը»
Այս պարագայում Հայկ Կոնջորյանը խորագրի «հերոս» է դարձել՝ որպես հավաքական կերպար. նրա փոխարեն՝ այս խորագրում կարող էր հայտնվել ՔՊ ցանկացած պատգամավոր:
Այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ COP29-ի առիթը պետք է օգտագործեին՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումներն ուժեղացնելու նպատակով, այդ թվում՝ ռազմագերիների հարցով:
Փաշինյանն ու նրա թիմակիցները ընտրեցին հակառակ մարտավարությունը՝ ապավինելով Ալիևի ողորմածությանը:
Վահրամ Բագրատյան