«Ընդդեմ ծովահենների». Կոնջորյանին պետք է նվիրել թութակ և հեռադիտակ

«Ընդդեմ ծովահենների». Կոնջորյանին պետք է նվիրել թութակ և հեռադիտակ

«Այս փոթորկահույզ ժամանակներում մենք մեր պետության նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվան, չնայած, ծովահենները փորձում են խանգարել մեզ»։
Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Ոչ՝ սրանք ոչ թե Շեքսպիրի կամ Հովհաննես Շիրազի տողերն են, այլ Հայկ Կոնջորյանի «մտքի գոհարները»: Թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է նոր հայոց ցեղասպանության և Սյունիքն ու Արցախը գրավելուն, իսկ Կոնջորյանն ինչ-որ ծովահեններ է փնտրում կամ նավեր է «տեսնում»՝ հավանաբար, երազում:

ՔՊ-ականներն ի վիճակի չեն ռեալ գնահատել հայոց պետականության շուրջ առկա ռազմաքաղաքական վտանգները՝ նրանց հետաքրքրում է իշխանության պահպանման և սեփական ֆինանսական բարեկացության ավելացման հարցը:

Փոթորկահույզ են 2018-2022թթ.-ը, քանի որ ՀՀ-ում իշխանության են ՔՊ-ականները՝ Արցախի հայաթափում, հազարավոր զոհված զինվորներ և տասնյակ հազարավոր հաշմանդամներ, 11 միլիարդի արտաքին պարտք, Սյունիքում՝ ադրբեջանական զորքեր, արտագաղթող ՀՀ քաղաքացիներ, աղքատության աճ, գնաճ և ծովահենների դեմ «պայքարող» Կոնջորյան:

Կոնջորյանին կարելի է նվիրել թութակ, որին նա կտեղադրի իր աջ ուսին և հեռադիտակ, որպեսզի ԱԺ-ի բակում փնտրի ծովահենների և դրանց մասին զեկուցի, օրինակ ԱԺ էթիկայի հանձնաժողով:

Վահրամ Բագրատյան