Քաղաքը կանգառում ավտոբուսին երկար սպասող երևանցիներն են, դասից ուշացող երեխաները ․ Ավինյան

Անասելի մեծ է Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու պատասխանատվությունը։ Այսօր՝ իր երդմնակալությունից հետո ասաց Տիգրան Ավինյանը։

Ըստ նրա՝ ամենօրյա աշխատանքով պետք է հոգալ մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքի մասին, որի խնդիրները բազմազան են, որոշ դեպքերում անհետաձգելի, երբեմն նաև երկարաժամկետ լուծում պահանջող։

«Ընդունելով այս լանջաշղթան՝  ընդունում եմ մայրաքաղաքի նախկին ու ներկա դժվարություններն ու մարտահրավերները»,- ասաց նա, ապա հավելեց՝ անելու է հնարավորն ու անհնարինը, որ Երևանը լինի մարդկանց համար հարմարավետ քաղաք։

Ավինյանը նկատեց՝ քաղաքում չկա մանր խնդիր, Երևանը մարդիկ են, որոնք բախվում են տարբեր խնդիրների, կանգառում ավտոբուսին երկար սպասող երևանցիներն են, դասից ուշացող երեխաները։ 

Մանրամասները՝  տեսանյութում։