«Վերին Լարս» անցակետը փակ է. նոր մանրամասներ
![«Վերին Լարս» անցակետը փակ է. նոր մանրամասներ](https://www.mediahub.am/uploads/images/2024/12/image_750x_675c3f4d4b6f2.jpg)
ՀՀ ողջ տարածքում օդի ջերմաստիճանը նվազել է, մի շարք մարզերում, այդ թվում Երեւան-Սևան ճանապարահատվածում երեկ ձյուն էր տեղում, իսկ այսօր կային փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը MediaHub-ին հայտնել էր, որ «Վերին Լարս» անցակետը փակվել է բեռնատարների համար։
«Վերին Լարս» անցակետը փակվել է նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար․ քիչ առաջ MediaHub-ին ասաց Հակոբյանը։
«Եղանակային պայմանների վատթարացման պատճառով` Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում գտնվող Խաչի լեռնանցքում ճանապարհը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։
Այս պահի դրությամբ ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշեց կցորդը:
Մարիաննա Արամյան