Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա․ ՀՖՖ

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա․ ՀՖՖ

Հարգելի երկրպագուներ,

Տեղեկացնում ենք, որ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցները գործադրեցին բոլոր ջանքերը՝ խաղադաշտը պատշաճ տեսքի բերելու համար, սակայն առատ ձյան և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպման կայացումը դարձավ անհնար:

Հանդիպման կայացման նոր ժամկետի մասին կհայտնենք լրացուցիչ։

ՀՖՖ