Պենտագոնի ղեկավարը տրոլինգ է արել Հիլարի Քլինթոնի հետ կապված

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը տրոլինգ է արել Հիլարի Քլինթոնի հետ կապված՝ հրապարակելով վերջինիս և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ լուսանկարը։
Նախկին պետքարտուղար Քլինթոնն X-ում մեկնաբանել էր Փիթ Հեգսեթի որոշումը, ով հրամայել էր ԱՄՆ ԱՄՆ կիբերհրամանատարությանը դադարեցնել գործունեությունը Ռուսաստանի դեմ։ Քլինթոնն ակնարկել է, որ դրանով ԱՄՆ ՊՆ ղեկավարը խաղում է Մոսկվայի հետ։
Պենտագոնի ղեկավարը «պարտքի տակ չի մնացել» և հրապարակել է Քլինթոն մասնակցությամբ 2009 թվականի լուսանկարը որում նա երջանիկ կանգնած է Լավրովի հետ։
Այդտեղ նրանք իրենց երկրների անունից սեղմել էին խորհրդանշական «Զրոյական» կոճակը։