Որտեղ ձախողումն է, այնտեղ էլ դասեր քաղելն է. Չավին մեկնաբանել է ԵԼ-ից դուրս մնալը

Չավին մեկնաբանել է «Բարսելոնայի»՝ Եվրոպա լիգայից դուրս մնալը։ Հիշեցնենք՝ կատալոնացիները ԵԼ-ի քառորդ եզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի տակ 2-3 հաշվով զիջեցին «Այնտրախտին» և երկու խաղերի արդյունքներով դուրս մնացին մրցաշարից:
«Որտեղ ձախողումն է, այնտեղ էլ դասեր քաղելն է։ Եթե դա իրոք ձախողում էր, չնայած ես չեմ ցանկանում օգտագործել այդ բառը: Մենք սխալներից դասեր կքաղենք։ Այս պարտությունը պետք է ամրապնդի մեր հավատը մեր իդեալների հանդեպ։ Ժամանակ ու համբերություն է պետք»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։