Samsung-ի ծալովի սմարթֆոնները կթանկանան

OnLinks մականունով ինսայդերն իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ գաղտնազերծել է Samsung ապրանքանիշի օգոստոսին ներկայացվելիք ապրանքների արժեքները:
Ըստ OnLeaks-ի, օգոստոսին Samsung սմարթֆոններն ու խելացի ժամացույցները ավելի թանկ կլինեն, քան առկա սերիայի սարքերը։ Այսպիսով, Galaxy Z Fold 4 ծալովի հեռախոսի արժեքը 256 գիգաբայթ հզորությամբ տարբերակի համար կլինի 1799 եվրո, 512 գիգաբայթ հզորությամբ տարբերակը՝ 1919 եվրո։ Clamshell Galaxy Z Flip 4-ը կթողարկվի առնվազն 128 գիգաբայթ հիշողությամբ եւ կարժենա 1109 եվրո, 256 գիգաբայթ հզորությամբը՝ 1169 եվրո։
Հեղինակը նկատել է, որ Samsung-ը թանկացրել է ծալովի դիսփլեյով գաջեթները։ Օրինակ՝ Galaxy Z Flip 4-ը 70 եվրոյով ավելի թանկ կլինի, քան Galaxy Z Flip 3-ը։
Նա նշել է նաեւ, որ 40 մմ-անոց սկավառակով Galaxy Watch 5 սմարթ ժամացույցը կարժենա 299 եվրո, ներկառուցված SIM քարտով տարբերակը՝ 349 եվրո։ Galaxy Watch 5-ի 44 մմ-անոց տարբերակը կարժենա 329 եվրո, բջջային աջակցությամբ տարբերակը՝ 379 եվրո։ Galaxy Watch 5 Pro-ն կարժենա 469 եվրո, ինտեգրված SIM-ով մոդելը՝ 499 եվրո։