Հայտնի դերասանուհին վթարի է ենթարկվել և ծանր այրվածքներով հայտնվել հիվանդանոցում

Հոլիվուդյան դերասանուհի Էնն Հեչը Լոս Անջելեսում վթարի է ենթարկվել եւ ծանր այրվածքներով հայտնվել հիվանդանոցում, հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ 53-ամյա դերասանուհին իր «MINI Cooper»-ով բախվել է բնակելի շենքի ավտոտնակին, որտեղ տեղի բնակիչներին հաջողվել է լուսանկարել նրան։ Ենթադրաբար նրա մեքենայում օղու շիշ է եղել։
Դրանից հետո Հեչը լքել է վթարի վայրը եւ մի քանի կիլոմետր անց բախվել բնակելի շենքին։ Մեքենան եւ շենքը բռնկվել են։
Վթարի վայր ժամանած հրշեջ-փրկարարները դերասանուհուն դուրս են բերել ավտոմեքենայից, ընդ որում, վերջինս փորձել է ազատվել եւ իջնել պատգարակից։ Այժմ Հեչը ծանր այրվածքներով հոսպիտալացվել է եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ենթադրաբար նա հարբած է եղել։
Անն Հեչը հայտնի է «Դոնի Բրասկո», «Ես գիտեմ, թե ինչ արեցիք անցյալ ամառ», «Վեց օր, Յոթ գիշեր» ֆիլմերում եւ «Հետեւանքները», «Համարձակները» հեռուստասերիալներում կատարած դերերով։
Աղբյուրը՝ Lenta.ru