Երևան այցից օրեր անց ԱՄՆ պետքարտուղարի օգնականն այցելում է Բաքու

Երևան այցից օրեր անց ԱՄՆ պետքարտուղարի օգնականն այցելում է Բաքու

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնել է պետական քարտուղարության մամուլի ծառայությունը:

Բաքվում դիվանագետը կհանդիպի Ադրբեջանի ղեկավարության, արտաքին գործերի նախարարի հետ:

Նշվում է, որ հանդիպումների նպատակն է ընդգծել երկկողմ հարաբերությունների առաջընթացը և ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հարցում:

Հունիսի 10-12-ը Օ’ Բրայենը եղել էր Երևանում, որտեղ հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի հետ: