Փաշինյանը կգնա՞ Հայաստան-Թուրքիա խաղին

Վաղը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024 ընտրական փուլը կմեկնարկի Երևանում՝ Թուրքիայի դեմ խաղով: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը մարզադաշտից կհետևի բոլորի կողմից այսքան քննարկված ու օրակարգային դարձած խաղին։
MediaHub-ի կառավարության աղբյուրները հայտնում են, որ մինչ այս պահը Փաշինյանը չի հայտնել խաղին ներկա գտնվելու ցանկության մասին։
«Ոչ, մինչ այս պահը, համենայնդեպս, որոշված է, որ Նիկոլ Փաշինյանը խաղին մարզադաշտից չի հետևի»,- նշեց մեր աղբյուրը։
Նա նկատեց, որ հարցն անգամ չի էլ քննարկվել մտերիմների հետ։
Նարե Գնունի