«Հանձնելով՝ ուժեղանալ». Անդրանիկ Քոչարյանի «անվտանգության բանաձևը»

«Հանձնելով՝ ուժեղանալ». Անդրանիկ Քոչարյանի «անվտանգության բանաձևը»

Մենք պարտավոր ենք միասին անցնել այս բարդ ճանապարհը առաջին հերթին անվտանգության մեր տիրույթը ամուր պահելու տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը:

Սա անեկդոտ չէ, ոչ էլ որևէ ֆեյք նորություն՝ սա ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի՝ լուրջ դեմքով արված հայտարարությունն է: Արցախը մաս-մաս հանձնող, Եռաբլուրը փոքր քաղաքի վերածած, Շուշիի և Հադրութի մասին ծպտուն չհանող, Բաքվի պահանջներին չհակաճառող թիմը խոսում է անվտանգության ապահովման, պաշտպանության ամրապնդման մասին:

Անդրանիկ Քոչարյանն ինչպես է պատրասվում, օրինակ, ազատագրել Սյունիքի այն հատվածը, որտեղ ներխուժել է ադրբեջանական զորքը, հետ բերել Շուշին, որտեղ թեյ է խմում Մեհրիբան Ալիևան՝ ականջալուր լինելով Աննա Հակոբյանի հրավերին: Այդ բարդ հարցերի պատասխաններն Անդրանիկ Քոչարյանը չի կարող տալ՝ նա ընդունակ է ձայն բարձրացնել կին լրագրողների վրա և խորիմաստ ժպտալ՝ 90-ականների նրա գործունեության մասին տհաճ հարցադրումների ժամանակ:

ՔՊ-ի հեռացումը չպետք է թողնել միայն ընդդիմության «ուսերին»՝ սա համազգային պայքար է՝ Հայաստանն ու Արցախը միայն ընդդիմության հայրենիքը չէ, այլ ՀՀ քաղաքացիների և ողջ հայ ազգի: Եթե ՀՀ քաղաքացիները պասիվ հետևում են ՔՊ-ի կործանարար քայլերին, ապա ապագայում չպետք է բողոքել պետականության կորստից:

Վահրամ Բագրատյան