Նիկոլիզմի ժամանակ տգիտությունը դարձավ մոդա, իսկ կրթվելը` հետամնացություն. Բաբկեն Հարությունյան

Նիկոլիզմի ժամանակ  տգիտությունը դարձավ մոդա, իսկ կրթվելը` հետամնացություն. Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 18 մասնագիտություններից 11-ում որևէ դիմորդ չի ընդունվել: Հատկացված 930 անվճար և վճարովի տեղերի համար դիմել է ընդամենը 192 դիմորդ, որոնց 80%-ից ավելին չի կարողացել հաղթահարել անցողիկ նվազագույն շեմը` 8 բալը։

Նախորդ տարի էլ համալսարան է դիմել 256 դիմորդ, որոնցից ընդունվել է 56-ը:

Պատկերավոր ասած` մի ամբողջ պետական համալսարան այժմ ընդունվում է մոտ 40 երիտասարդ, այսինքն այնքան, որքան օրինակ մի 15 տարի առաջ ընդունվում էին նույն համալսարանի ընդամենը մեկ ֆակուլտետ։ Սա կատարյալ ողբերգություն է, կատաստրոֆա, որի հիմքերը դրվել են երեք տասնամյակ առաջ, իսկ վերջին տարիներին հասել պիկին։

Նիկոլիզմի ժամանակ տգիտությունը դարձավ մոդա, իսկ կրթվելը` հետամնացություն»: