Առանց Արցախի մենք չկանք և առանց մեզ Արցախը չկա. Սոս Սարգսյանն ու մեր բզկտված ներկան 

Առանց Արցախի մենք չկանք և առանց մեզ Արցախը չկա. Սոս Սարգսյանն ու մեր բզկտված ներկան 

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է:

ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մեծանուն հայն ու վարպետը այսօր կդառնար 93 տարեկան:

Սոս Սարգսյանը մեզնից հեռացել է ինը տարի առաջ, բայց նրա մտքերը շարունակում են ապրել: Որոշները՝ զգուշացում, մոտալուտ աղետի կանխազգացում էին, որոնք, ցավոք, իրականանում են: 

MediaHub-ը վերհիշել է Սոս Սարգսյանի որոշ մտքերն ու հիշեցնում նաև իր ընթերցողին:

«Մեր վիճակը դեռ չի հասել գիտակցության մեր խորքերը: …Մեր ապագան բզկտված, չարչրկված այս փոքրիկ հողակտորն է, մեր միակ հույսն է, խնայե՛նք: Խնայենք ինքներս մեզ, խնայենք մերկացած ջղերով այս ժողովրդին…»

«Առանց Արցախի մենք չկանք և առանց մեզ Արցախը չկա, սա պետք է հասկանալ: Եվ չի կարելի այդքան տգետ լինել ու ազգը բաժան-բաժան անել»

«Արցախը ձեզ համար տարածք է, մեզ համար՝ սուրբ հայրենիք»

«Կողքից նայողը կասի՝ հայերը արդեն քանի դար պատրանքներով են ապրում: Պատճառն այն է, որ հաճախ ենք ուրիշի ձեռքին խաղալիք եղել: Մի հինավուրց ժողովուրդ, փորձված, ծեծված մի ժողովուրդ ժամանակն է, որ իր եղած բարեմասնություններին գումարի իմաստություն»

«Փոքր ազգը պետք է ինքն իրեն գովի, ինքն իրեն բարձրացնի անընդհատ: Փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա, ամեն ինչ անի, որ լինի, ծնվի այդ մարդը: Օգնեք»

«Մեր ժողովուրդը դարձել է գանգատաբեր: Չի կարելի այսքան փնովել, շատ լավ բաներ էլ են կատարվում»:

«Մեղքը սրա-նրա վրա բարդելով ջվալը չի կարվում: Ազգովի կդառնանք մեղադրող, պահանջող, վատաբանող, ճառ ասող…Ճա՛ռ ասող… Մեր զանգգն ո՞վ է կախելու…»

«Մարդն այն տեսակ արարած է, որն անվերջ վատ արարքներ է գործում և չի էլ կարող չտառապել դրանց համար...»

«Պետք է միշտ լսել հոգու կանչը` ինչը թելադրում, ուզում է…»

«Պետք է ապրել երկու բանի համար՝ պետք լինելու և գործելու»

«Աստծուց մի բան եմ խնդրում՝ հոգիս չառած միտքս չառնի»...

Սոս Սարգսյանը  մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին...