Ռուսաստանում հանցավոր սխեմաներ են բացահայտվել, որոնք գործել են միգրանտների մասնակցությամբ (տեսանյութ)

Ռուսաստանում հանցավոր սխեմաներ են բացահայտվել, որոնք գործել են միգրանտների մասնակցությամբ (տեսանյութ)

ՌԴ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Սարատովի մարզում հանցավոր սխեմաներ են բացահայտել, որոնք գործել են միգրանտների մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ Էրշովսկի շրջանում ենթադրյալ հանցագործը տեղեկություն է ստացել Ռուսաստանի Դաշնության տարածքում միգրացիոն օրենսդրության խախտումներ ունեցող օտարերկրացիների մասին ու պարգևատրման դիմաց կազմակերպել նրանց ապահով մեկնումը երկրից։

Ոստիկանությունը բերման է ենթարկել ենթադրյալ կազմակերպչին ու նրա երկու հանցակիցներին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նմանատիպ խումբ է հայտնաբերվել Էնգելի շրջանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ հանցավոր համայնքի երկու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարը տեղի բնակիչ է եղել։ Նա և նրա հանցակիցները բերման են ենթարկվել։

«Քրեական գործով մեղադրյալները 20-ն են, տասը ամբաստանյալներ բերման են ենթարկվել, մնացածի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու և պատշաճ վարքագիծ դրսևորելու մասին»։

Տեսանյութն այստեղ