Ի՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը մասնակցել է Վեդիի քարոզարշավին, նա ՊՆ ղեկավար է, ոչ թե ԳՇ պետ․ Արփի Դավոյան

Ի՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը մասնակցել է  Վեդիի քարոզարշավին, նա ՊՆ ղեկավար է, ոչ թե ԳՇ պետ․ Արփի Դավոյան

Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը խոսել է Վեդիում ավագանու ընտրությունների քարոզարշավին ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցության մասին։

«ՀՀ ՊՆ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, սա մեկ․ և ՀՀ ՊՆ նախարարը այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, որը երեկոյան ժամը 8-ից հետո Վեդիում հանդիպել է կուսակցականների հետ։ Ի՞նչ խնդիր կա, էդտեղ որևէ խնդիր չկա, որովհետև մարդը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և կուսակցության վարչության նախագահ է, ոչ թե Գլխավոր շտաբի պետը »,-ասաց նա։

Լիաննա Թորոսյան