ԱՄՆ-ը կենսաբանական և քիմիական զենք չունի Եվրոպայում․ Բայդեն

ԱՄՆ-ը կենսաբանական և քիմիական զենք չունի Եվրոպայում։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Այն պնդումները, թե Ամերիկան Եվրոպայում կենսաբանական, ինչպես նաև քիմիական զենք ունի, պարզապես չեն համապատասխանում իրականությանը: Ես ձեզ երաշխավորում եմ», - նրա խոսքերը մեջբերում է TASS-ը: