Բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր (տեսանյութ)

Ադրբեջանական կողմը չի ազատել Քարագլխում զբաղեցրած դիրքերը։ Այս մասին լարգորղների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` անդրադառնալով MediaHub-ի հարցին` արդյոք թշնամին ազատել է Քարագլուխ բարձունքում զբաղեցրած դիրքերը և եթե չի ազատել, ապա ինչպե՞ս են բնակիչները վերադառնալու Փառուխ գյուղ։
Հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանը զիջումներ է պահանջում գազի դիմաց, նախարարն ասաց, թե չի կարող մեկնաբանել. քննարկումներին չի մասնակցում։ «Մի բան հստակ է՝ նոյեմբերի 9-ի այն դիրքերը, որտեղ կանգնել էին, այդ դիրքերը խախտվել են թե՛ գյուղի, թե՛ բարձունքի ուղղությամբ, կարծում եմ՝ բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր», - հայտարարեց Գնել Սանոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Գևորգյան