«Հիմա ասել էինք՝ ինչի համար ենք եկել. չե՞ս հասկանում՝ ինչի համար ենք եկել». Հովիկ Աղազարյանը բարկացավ

«Հիմա ասել էինք՝ ինչի համար ենք եկել. չե՞ս հասկանում՝ ինչի համար ենք եկել». Հովիկ Աղազարյանը բարկացավ

Վեդիի 13/01 ընտրատեղամասում են գտնվում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը: Հովիկ Աղազարյանը ոստիկանին ցուցումներ էր տալիս՝ նշելով, որ կարգուկանոն չի պահպանում, դրա համար էլ իրենք վիճաբանում են: Ոստիկանի դիտարկմանը, թե կարգուկանոնը պահպանված է, Աղազարյանն արձագանքեց. «Պահպանված չէ, և կզեկուցվի այդ մասին, որ պահպանված չի եղել»:

168.am-ի հարցին, թե ի՞նչ խնդիր է եղել, Հովհաննես Աղազարյանը պատասխանեց. «Հավաքված էին տղաներ, որոնք չպետք է հավաքվեին տեղամասում»:

Հարցին՝ Դուք այստե՞ղ եք ընտրում, Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Մենք չենք ընտրում, ուղղակի եկել ենք»:

Իսկ Հովիկ Աղազարյանը բարկացավ. «Համ ասում եք՝ պարոն Աղազարյան, համ հարցնում եք՝ ինչի համար եք եկել, հիմա ասել էինք՝ ինչի համար ենք եկել, հա՜: Չես հասկանո՞ւմ՝ ինչի համար եմ եկել»:

Ոստիկանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ կատարել է իր ծառայողական պարտականությունները: