ԱՄՆ փոխնախագահն անդրադարձել է Զելենսկիին, Եվրոպային, Ուկրաինային և Ռուսաստանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա վերադառնալ Օվալաձեւ աշխատասենյակ, քանի դեռ չի ցանկանում քննարկել Ուկրաինայի խաղաղ համաձայնագրի մանրամասները, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «Fox News»-ին։
«Զելենսկին գնում է եվրոպացիների մոտ, նրան գովաբանում են, թե «դու ազատության մարտիկ ես, քեզ աջակցում ենք, մինչև վերջ պետք է կռվել»։ Շատ լավ, իսկ անվերջ կռվել ինչո՞վ, ո՞ւմ փողով, ո՞ւմ զենքով, ո՞ւմ կյանքով»,- ասել է Ջեյ Դի Վենսը։
ԱՄՆ փոխնախագահից այլ հայտարարություններ՝
◾️Զելենսկին ցանկացել է վերադառնալ Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպմանը, սակայն մերժում է ստացել;
◾️Եվրոպան Զելենսկիին պատրաստվում է անվերջ ռազմական գործողությունների;
◾️ Թրամփը պատրաստ կլինի կրկին խոսել Զելենսկու հետ, երբ նա ցույց տա Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու իրական ցանկություն;
◾️ Ոչ ոք չի կարող հավերժ ֆինանսավորել Ուկրաինայի ճգնաժամը՝ այն երկարացնելու համար, ԱՄՆ-ը դա չի անի;
◾️ Ուկրաինան չունի բավականաչափ մարդ՝ մարտերը շարունակելու համար, իսկ ԱՄՆ-ն չունի բավարար զենք ու գումար դրա համար։