Փաշինյանն անդրադարձել է «Մարտի 1»-ի գործին ու Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի խնդրին

Փաշինյանն անդրադարձել է «Մարտի 1»-ի գործին ու Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի խնդրին

Ես երբեք չեմ ասել, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, ես ասել եմ, որ այդ ամենը իրավական գնահատականի արժանացնելու խնդիր կա։ Վերջին շրջանում տեղի է ունեցել ՔԿ նոր ղեկավարի նշանակում, և այդ հարցով զբաղվելը լինելու է կարևոր խնդիր, որը առաջադրել եմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը, գրել են ԶԼՄ-ները։

Նա նաև անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի խնդրին։

Փաշինյանն ասել է, որ ԱԳՆ-ն և ինքը էլ հանդես են եկել հայտարարությամբ, որոնք «հստակ գնահատականներ են տալիս, և այդ ուղղությամբ արվում է հնարավոր դիվանագիտական աշխատանքներ»։

«Աշխարհը ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, թե բոլոր դեսպաններին հրավիրեցինք, ձևակերպեցինք, հարցը լուծվելու է։ Ոչ, այդպես չէ, սենտիմենտնտները սենտիմենտներ, բայց մենք պետք է գործենք բանաձևերով»,- ասել է նա։